Կանադան պատրաստ է օգնել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը

 Կանադան պատրաստ է օգնել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը

Կանադայի կառավարությունը պատրաստ է աջակցել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը՝ տրամադրելով սեփական նավերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նա նման հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում