Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայի՝ Նոր-Նորք վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան ուղղությունը

Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայի՝ Նոր-Նորք վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան ուղղությունը

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում