Պուտինն Էնգլեսում ծաղիկներ կխոնարհի Գագարինի հուշարձանին

Պուտինն Էնգլեսում ծաղիկներ կխոնարհի Գագարինի հուշարձանին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Էնգելս կատարած ուղեւորության ժամանակ կլինի Յուրի Գագարինի վայրԷջքի տեղում եւ ծաղիկներ կխոնարհի այնտեղ կանգնեցված հուշարձանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա (Պուտինը) կայցելի Տիեզերքը նվաճողների զբոսայգի, ծաղիկներ կխոնարհի Գագարինի հուշարձանին. հենց այնտեղ Է Գագարինը վայրԷջք կատարել,- նշել Է Կրեմլի ներկայացուցիչը: Այնուհետեւ Էնգելսում, որտեղ նա կվերադառնա զբոսայգուց, նա կանցկացնի խորհրդակցություն ՌԴ-ում տիեզերական գործունեության զարգացման պլանների շուրջը»:

Ապրիլի 12-ին աշխարհում նշում են Տիեզերագնացության օրը: 2021 թվականին լրանում Է 60 տարին այն պահից, երբ «Վոստոկ» տանող հրթիռն ուղեծիր դուրս բերեց «Վոստոկ-1» տիեզերանավը, որտեղ գտնվում Էր խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը: Նա դարձավ առաջին մարդը, որը եղավ տիեզերքում: Մեկ պտույտ կատարելով Երկրի շուրջը՝ Գագարինը վայրԷջք կատարեց Սարատովի մարզում: Ապրիլի 12-ին Սարատովի մարզում պլանավորվում Է Տիեզերքը նաճողների զբոսայգու պաշտոնական բացումը, որը գտնվում Է մոլորակի առաջին տիեզերագնացի վայրԷջքի տեղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում