Արցախում կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք է գրանցվել

Արցախում մարտի 15-ին կատարված 51 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 16-ի դրությամբ  ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով  հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում