ՆԱՏՕ-ն չգիտի Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի իրական մտադրությունների մասին․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն չգիտի Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի իրական մտադրությունների մասին․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կիրակի օրը հայտարարել է, որ կազմակերպությունը չգիտի, թե որն է Ռուսաստանի կառավարության իրական մտադրությունները Ուկրաինայի հարցում։

«Մենք անորոշություն ունենք Ուկրաինայում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ», - ասել է նա BBC- ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ռուսական ներխուժման սպառնալիքը մո՞տ է:

Միաժամանակ, Սթոլթենբերգն ընդգծել է, որ դաշինքը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևի և Մոսկվայի միջև ռազմական հակամարտության դեպքում։ Փոխարենը ՆԱՏՕ-ն կենտրոնանալու է Ուկրաինային զենք մատակարարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մշակման վրա, հավելել է գլխավոր քարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում