Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ Լոնդոնն առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կընդլայնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասը։
«Այս շաբաթ մենք կներկայացնենք պատժամիջոցների օրենսդրության բարելավմանն ուղղված միջոցառումներ։ Ներկայում մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել միայն նրանց դեմ, ովքեր անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը: Կրեմլի և ռուսական վարչակարգի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել, և նախագահ Վլադիմիր Պուտինի օլիգարխները և ռուսական ընկերությունները, որոնք ծառայում են որպես ռուսական պետության ողնաշարը, չեն կարողանա թաքնվել»,- ասել է Թրասը:
Միևնույն ժամանակ, Թրասը հրաժարվել է որևէ մանրամասներ հայտնել, թե ինչ են լինելու հայտարարված սահմանափակումները։ «Ոչինչ բացառված չէ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Կարծիքներ