Երևանի ապագա գլխավոր ճարտարապետը պիտի լինի երևանյան ճարտարտարապետական ճաշակի և արժեքների կրողը․ Դավիթ Խաչատրյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երևանի ապագա գլխավոր ճարտարապետը պիտի լինի ժամանակակից և երևանյան ճարտարտարապետական ճաշակի և արժեքների կրողը, հնի ու նորի օրգանիկ ու ներդաշնակ կապը ստեղծողը, ճարտարապետական ու քաղաքաշինական արդիական լուծումներ առաջադրողը. լինի սկզբունքային, առաջնորդվի հանրային շահով, օժտված լինի համայնքում բարիք կերտելու նպատակասլացությամբ։
Էյջիստական չթվալու համար չեմ նշի, որ գլխավոր ճարտարապետը պիտի լինի նաև երիտասարդ, բայց, անկասկած, վերջինս պիտի լինի եռանդով, հարուստ փորձով ու աշխատասեր, քանի որ աշխատանքների ծավալն ահռելի է։
Առաջին բանը, որ կերազեի իրականացներ՝ Կենտրոնում նոր բազմահարկ (6-ից բարձր) շենքերի կառուցապատման մորատորիում հայտարարեր և նախաձեռներ դրա համար օրենսդրական հիմքերի ստեղծման գործընթացը։
Որպես Երևանի ավագանու անդամ՝ պահանջս ու սպասելիքներս էսպիսինն են Երևանի ապագա գլխավոր ճարտարապետի թեկնածության մասով։
Կարծիքներ