Ստերլինգը թարմացրել է իր անձնական ռեկորդը
ԱՊԼ 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 5 գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը: Քաղաքաբնակների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ստերլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժեզուսն ու Սիլվան:
Ռահիմ Ստերլինգը այս մրցաշրջանում իր խփած գոլերի քանակը հասցրեց 27-ի։ Դրա շնորհիվ Ռահիմը գերզանցեց իր անձնական ռեկորդը, որը մինչ այսօր կազմում էր 25 գոլ մեկ մրցաշրջանում. Ստերլինգն այդքան գոլ էր խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2018/19 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ երեկ Մեսսին դարձավ XXI դարի երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացավ մեկ մրցաշրջանում նվազագույնը 20 գոլ և գոլային փոխանցում կատարել:
Կարծիքներ