Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 19, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում