Ըստ հարցման արդյունքների՝ ԱԻՆ-ը 1-ին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում. նախարար

Ըստ հարցման արդյունքների՝ ԱԻՆ-ը 1-ին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչություններ շրջանում. նախարար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ հայտնում եմ, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի իրականացված հարցումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչությունների շրջանում։

Ըստ հարցման արդյունքների ԱԻՆ-ը բացարձակ առաջատար է 62% արդյունքով։ Մեր ամենօրյա աշխատանքն ուղղված է ի շահ մեր քաղաքացիների և մեր պետության»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում