Շղթայական վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. բախվել են 3 Mercedes, Ford Transit-ն ու Opel-ը

Շղթայական վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. բախվել են 3 Mercedes, Ford Transit-ն ու Opel-ը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում