Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներից է. Տեր Սահակ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներից է. Տեր Սահակ

Civic.am-ը գրում է․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը երեկ միացել էր Հայաստան-Վրաստան միջպետական սահմանը փակած քաղաքացիներին և քաղաքական հայտարարություններ է հնչեցրել և կոչ արել կասեցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ հայտարարելով, թե իրենց խաբել են։ Նա նաև ասել է հետևյալը․

«Էս երկրում կամ մենք պետք է ապրենք, կամ իրանք, նրանք ովքեր թելադրում են, էս երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուրիշ տարբերակ գոյություն չունի, պետք ա հեռանա ի վերջո»։ 
Եպիսկոպոս Գալստանյանի և առհասարակ Մայր Աթոռի ու Գարեգին Բ-ի պահվածքի մասին Civic.am-ը զրուցել է Իտալիայում գործող Մշո Սուրբ կարապետ միաբանության միաբան, և համանուն բարեգործական ՀԿ նախագահ Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ։
«Բագրատ եպիսկոոպոս Գալստանյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներից է սա ճշգրիտ, ստուգված ինֆորմացիա է։ Եվ այսօր ես մի բան կարող եմ ասել նրա երեկվա հայտարարության մասին, որը քաղաքական հայտարարություն էր և առհասարակ նրա նախկինում արված բոլոր հայտարարությունները քաղաքական էին։ Եվ ոչ միայն նրա, ևս մեկ հոգի կա, դա Միքայել Աջապահյանն է՝ Շիրակի թեմի առաջնորդը, որը նույնպես քաղաքական հայտարարություններով է  հանդես գալիս։ Ե՛վ Բագրատը, և՛ Միքայելը անում են ոչ միայն հոգևորականին անհարիր հայտարարություններ, այլ ընդհանրապես քրիստոնյա մարդուն և սովորական քաղաքացուն անհարիր հայտարարություններ, որովհետև միշտ բռնության կոչեր են հնչեցրել»,-ասաց Տեր Սահակը։

Նա նշեց, որ այս ամենի մեջ պետք է գտնել պատճառը, թե որտեղից է այն գալիս, որպեսզի այս հիվանդությունը վերացնել և այդպիսով մաքրվի այդ օրգանիզմը, այդ օրգանիզմը կոչվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի, որը ծանր հիվանդությամբ է տառապում համարյա 25 տարի։ 

«Գրիգոր Լուսավորչի աթոռը զբաղեցնող անձը սրբապիղծ է, նա հոգևորական չի։ Նա փոխգնդապետի է ուսադիրներ ունի հատուկ ծառայության և դեռ խորհդրայաին ժամանակներից, ուսանող տարիներից վերբովկա է եղել։ Եվ հենց այդ մի հոգին է գեներացնում բոլոր նմանատիպ գործընթացները Հայաստանում։ Հիմա ընդունված է ասել 5-րդ շարասյուն, բայց ես փակագծերը կբացեմ, բայց երեք անձեր են՝դա Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է և Գարեգին Բ-ն, այդ պիղծ երրորդությունը։ Նրանք են Հայաստանի խառնակիչները, նրանք են Հայաստանում այդ կեղծ քաղաքական օրակարգերը Հայաստանումզարգացնում»,- ասաց Տեր Սահակը։

Վերջինս անդրադառնալով Բագրատ եպիսկոպոսի հայտարարությանը նշեց, որ նա այս ժողովրդի հետ կապ չունի և չի հասկանում՝ ինչ է իրենց ներկայացնում պետությունը, պետական ինստիտուտներն ինչ են իրենցից ներկայացնում և նրա հայտարարությունը ոչ միայն քրիստոնյային վայել չի, սա տրամաբանական մարդուն վայել չի։
Տեր Սահակի խոսքով՝ ներկայիս իշխանությունները փաստացի ընտրված իշխանություններ են, գուցե մեկի դուրը գալիս են, մեկին դուր չեն գալիս, պարտադիր չէ, որ բոլորին իշխանությունը դուր գա,  կամ հիացած լինեն այսօրվա վարչապետով կամ իշխանություններով, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ ընտրված են։

«Երբ որ դու՝ լինելով թեմի առաջնորդ, խոսում ես իշխանափոխության մասին, իշխանազավթման մասին, ռևանշի մասին, ուրեմն դու հագիցդ հանիր քո հոգևորականի զգեստները և գնա փողոցներում քարշ արի, ինչ ուզում ես արա Լևոն Քոչարյանի կողքին։ Էդ ժամանակ, քեզ ոչ մեկը ոչինչ չի ասի։ Խուլիգանություն կանես, բերման կենթարկվես, որպես շարքային խուլիգան։ Նույնիսկ չեմ ուզում ասել եկեղեցականի զգեստ, նրանը խալաթ է, որ հագել է, գործակատար է, Գարեգինի գործակատարներից է և այդ բաները, որ նա ասում է, պատվերով է ասում»,- նշեց Տեր Սահակը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ ինքը Մայր Աթոռից ներքին ինֆորմացիա ունի, որ Մայր Աթոռի կայքում հոգևորականների անունից նյութեր են հրապարակվում, որոնց մասին այդ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն լինում, որոնք այդպիսի հայտարարություններ չեն արել։

Տեր Սահակի կարծիքով՝ քանի որ Գարեգին Բ-ն կործանվում է, ցանկանում է այլ հոգևորականների անունները ևս արատավորել, նա հասկանում է, որ այսպես, թե այնպես նա այդ աթոռը թողնելու է մոտ ժամանակներում։

«Գարեգին Բ-ն սոդոմական մեղքերով տառապող մարդ է և շանտաժ է անում տարբեր հարցերով այլ բարձրաստիճան հոգևորականների և նրանց անունից հայտարարություններ են տարածվում, որոնց այդ մարդիկ դեմ են, բայց հրապարակավ չեն կարողանում ոչինչ խոսել։ Եկեղեցին այսօր առևանված է, և որոշ հոգևորականներ եկեղեցին իրենց սեփականությունն են դարձրել։ Դա չի կարող շարունակվել։ Այսօր նրանք ձեռնոց են նետում ՀՀ-ի անկախությանը և պետականությանը։ Նրանք մտել են մեծ քաղաքականության մեջ և համարում են, որ իրավունք ունեն բոլոր հարցերի մեջ խառնվեն և թքած ունեն Սահմանադրության այն դրույթի վրա, որն ասում է, որ եկեղեցին պետությունից անջատ է, չեն ընդունում դա, երբ որ իրենց ձեռք է տալիս, բայց երբ որ ձեռք չի տալիս, ասում են, որ մենք քաղաքացի ենք, պետությունից անջատ ենք»,- եզրափակեց Տեր Սահակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում