«Մերսեդես»-ը հայտնվել է Գյումրիի քաղաքապետարանի աստիճաններին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ականատեսների, անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին:
Վերջինիս մոտեցել են պարեկային ծառայության աշխատակիցները, պահանջել հեռացնել մեքենան, սակայն վարորդը տևական ժամանակ դուրս չի եկել մեքենայից ու պահանջել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպում:
Որոշ ժամանակ բանակցություններից հետո պարեկներին հաջողվել է վարորդին դուրս բերել մեքենայից: Վերջինս ձերբակալվել է:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի
Կարծիքներ