Որ կուսակցություններն ու դաշինքներն են ավագանու ընտրությունների առաջադրումներն արդեն ներկայացրել ԿԸՀ

Որ կուսակցություններն ու դաշինքներն են ավագանու ընտրությունների առաջադրումներն արդեն ներկայացրել ԿԸՀ

Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: 

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն:

Մինչ այս պահը առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։

Ներկայացնողների շարքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 181 հոգանոց ցուցակը կգլխավորի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 2-րդ համարի ներքո Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է: Ցուցակի առաջին տասնյակում են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

1.Ավինյան Տիգրան

2.Փամբուխչյան Արմեն

3.Վարդանյան Նուարդ

4.Հովհաննիսյան Լևոն

5.Գրիգորյան Սուրեն

6.Խաչատրյան Մարգարիտ

7.Գալջյան Արմեն

8.Իսպիրյան Արթուր

9.Քերոբյան Դիանա

10.Հայրապետյան Վահագն

Այս փուլում փլուզվել է Եվրոպական կուսակցության և ՍԴՀԿ-ի դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն, սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էր: Սակայն, ԿԸՀ ներկայացված ցուցակից պարզ է դարձել, որ Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն է՝ 

1.Խզմալյան Տիգրան

2.Գևորգյան Արամ

3.Նազարյան Գեղեցիկ

4. Ազոյան Հովհաննես

5. Հունանյան Լևոն

6. Մկրտչյան Անահիտ

7. Զաքարյան Արսեն

8. Շուխյան Ռուբեն

9. Մինասյան Մարիամ

10.Մենեդյան Զոհրաբ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Սուրեն Պետրոսյանը՝ 

 

1.Պետրոսյան Սուրեն

2.Մալխասյան Մարինե

3.Թորոսյան Վահե

4.Աբրահամյան Արտակ

5.Գաբրիելյան Հասմիկ

6.Շահնազարյան Կամո

7.Սարգսյան Ցոլակ

8.Տիգրանյան Արա

9.Մովսեսյան Մերի

10.Մանուկյան Արթուր

 

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը», որի 28 հոգանոց ցուցակը գլխավարում է Արման Ղուկասյանը՝

 

1. Ղուկասյան Արման

2. Կոստանյան Ծովինար

3. Բալասանյան Գրիգոր

4. Կարապետյան Արման

5. Հովհաննիսյան Գարուշ

6. Կարապետյան Արմինե

7. Առաքելյան Տիգրան

8. Մելիքյան Լիլիթ

9. Աբաջյան Արամ

10. Դերձակյան Աննա

Հաջորդիվ առաջադրման դիմում է ներկայացրել «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որի թեկնածուն նախկինում Նատալյա Արզաքանցյանն էր, սակայն կուսակցությունը որոշել է, որ այն պետք է գլխավորի հայուհի, այդ պատճառով ցուցակն այժմ գլխավորում է կուսակցության առաջին համարը՝ Նելլի Հարությունյանը։ 

«Հանրային ձայն» կուսակցությունը ևս մասնակցելու է ավագանու ընտրություններին, չնայած նրան, որ կուսակցության նախագահը կալանավորված է։ 

«Ազգային առաջընթաց»-ի քաղաքապետի թեկնածուն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, որը ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց օգոստոսի 8-ին՝ տարածած տեսաուղերձի միջոցով, իսկ դեռևս վերջին՝ առաջադրման դիմում ներկայացրած թվով 8-րդ «Հաղթանակ» կուսակցության թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարն է։ 

Այսօր ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ հայտնել է, որ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի այսօր` օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։ 

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում