Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին ժամանել է հեղաշրջում իրականացնելու նպատակով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է ժամանել հեղաշրջում իրականացնելու, ինչպես նաեւ անկարգություններ հրահրելու նպատակով: Այս կարծիքը շաբաթ օրը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
«Նա ժամանել է Վրաստան՝ պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ նրա նոր հանցագործությունը կասեցնելու համար», - ասել է քաղաքական գործիչը:
Կարծիքներ