Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է
Մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու բաժնի պետի տեղակալ Այվազյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու Վարդենիսի քննչական բաժնի պետը:
Կարծիքներ