Պարեդես․ Ցանկանում եմ դառնալ Ռեալի ֆուտբոլիստ

Պարեդես․ Ցանկանում եմ դառնալ Ռեալի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը պատմել է, թե որ ակումբում կցանկանար խաղալ․

«Ցանկանում եմ դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կյանքում գոնե մեկ անգամ պետք է հագնի նրանց մարզաշապիկը, բայց ես շարունակում եմ հարգանքով վերաբերվել ՊՍԺ-ին»,- Armsport.am֊ի հաղորդմամբ՝ Պարեդեսի խոսքերն է փոխանցում Tyc Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պարեդեսի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Փարիզյան թիմը նրա տրանսֆերի համար 20 մլն եվրո է պահանջում, որը, սակայն, ձեռնտու չէ իտալական կողմին։ Արգենտինացին ՊՍԺ-ում տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ է ստանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում