Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ՝ նույնպես աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», ներկայումս «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:
Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021 առաջնության որակավորման փուլին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և կկայանա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:
Կարծիքներ