ԱՀԿ-ն նորացրել է COVID-19-ի բուժման հրահանգը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել Է COVID-19-ի նորացված կլինիկական հրահանգը, որը ներառում Է հանձնարարականներ հիվանդության երկարատեւ ընթացքի վերաբերյալ:
Հունվարի 26-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:
ԱՀԿ-ի կլինիկական բուժման փորձագետների խումբը նորացրել Է հանձնարարականները նոր տվյալների հիման վրա, ասել Է նա եւ հավելել, որ առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվել «COVID-19-ի քրոնիկական ներգործությանը»:
«Թեեւ ապաքինման տիպական ժամկետը կազմում Է երկու շաբաթ, որոշ մարդկանց մոտ լուրջ հիվանդությունը շարունակվում Է ութ շաբաթ, իսկ ոմանց մոտ ախտանիշերը լինում են շատ ավելի երկարատեւ ժամանակ: Հիվանդները տառապում են այնպիսի ախտանիշերից, ինչպիսիք են չափազանց հոգնելիությունը, մշտական հազը, ֆիզիկական վարժություններ չտանգլը, ինչպես նաեւ նյարդաբանական եւ սրտային ախտանիշեր: Մենք այդ մասին շատ տեղեկատվություն ունենք հրահանգում»,- նշել Է Հարիսը: Նա բացասական պատասխան Է տվել այն հարցին, թե ԱՀԿ-ի նոր փաստաթուղթը բովանդակում Է արդյոք պաշտպանական դիմակներին վերաբերող ինչ-ինչ խորհուրդներ՝ հաշվի առնելով այն հանգմանքը, որ որոշ երկրներում, մասնավորապես Ավստրիայում, իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել վարակից պաշտպանվելու նպատակով հագնել FFP2 դասի պրոֆեսիոնալ շնչադիմակներ: Հարիսի խոսքով՝ դիմակների հարցով զբաղվում Է վարակի կանխման՝ ԱՀԿ-ի փորձագետների այլ խումբ, եւ հենց նա Է հրապարակում համապատասխան հանձնարարականները եւ կանոնավորապես նորացնում Է դրանք:
Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ ԱՀԿ-ն հենց ամենասկզբից անհանգստացած Էր նոր կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու ունակությունից, ուստի խորհուրդ Է տալիս ձեռնարկել դրա տարածումը նվազեցնելու միջոցներ՝ մուտացիային խանգարելու նպատակով: Այս պահին, նրա խոսքով՝ տվյալներ են ստացված նոր մանրԷահիմքի վարակումն արագանալու մասին, բայց տվյալեր չկան, թե այն կարող Է հիվանդության ավելի ծանր ընթացք հարուցել:
Սակայն տարածման մեծ արագությունը կարող Է հանգեցնել հիվանդացածների թվի ավելացման եւ, համապատասխանաբար, այն հիվանդների թվի աճի, ովքեր ծանր են հիվանդանում:
Պատասխանելով այն հարցին, թե երբ կվերջանա ԱՀԿի փորձագետների կարանտինը, որոնք գտնվում են Չինաստանում կորոնավիրուսի առաջացումը պարզելու համար, Հարիսն ասել Է, որ դա, ինչպես սպասվում Է, տեղի կունենա «առաջիկա երկու օրեին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ