Արշակ Կարապետյանին Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել, ապա ազատ արձակել. ՆԳՆ

Արշակ Կարապետյանին Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել, ապա ազատ արձակել. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Արշակ Կարապետյանը 05.12.2024 թ.-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում