Գյումրիի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան մահացել է․ Գևորգ Դերձյան
Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին հայտարարել է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխան էր ընկել։ Նրան սկզբում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:
Բժիշկները փոքրիկի մոտ արձանագրել էին զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։ Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Կարծիքներ