Շինարարների փողոցում լինգով փորձել են բացել վճարային տերմինալը
Մայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել է, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձել գողություն անել։
Ըստ ոստիկանության՝ թիրախը վճարային տերմինալն է եղել, որը լինգով փորձել է բացել նրանցից մեկը։ Այդ ընթացքում հանցագործությունների նախականխման նպատակով հերթական գիշերային շրջայցն են իրականացրել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, որոնց աչքից չի վրիպել կատարվածը։
Նրանք կանգնեցրել են մեքենան և սկսել հետապնդումը։ Արդյունքում Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա, այսպես ասած, գործընկերը հասցրել է փախչել: Պարզվել է, որ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տերմինալի դուռը, սակայն գործն ավարտին չեն հասցրել:
Գողության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 32-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
«Հանգամանքները պարզվում են, գիշերային շրջայցերն էլ՝ շարունակվում»,- հայտնում են ոստիկանությունից:
Կարծիքներ