Շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 21․775․050 դրամի չափով

Շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 21․775․050 դրամի չափով

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված թվով 13 դեպքով նշանակվել է 950․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 21․725․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (664.700 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1․943․320 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում