Իրանը պատրաստ է հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկել

Իրանը պատրաստ է հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկել

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. այս մասին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի ԳՇ պետ Մոհամմեդ Բաղիրին։

«Իրանը պատրաստ է օգնել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք Հայաստանի և Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկել։ Տարածաշրջանից դուրս նոր դերակատարներ ունենալը մեծացնում է բարդությունն ու անկայունությունը ռեգիոնում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում