Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին, սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին. Շիրակի մարզպետ

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին, սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում րոպեներ առաջ տեղեկացրել է, որ քիչ հետո կտեսակցի այսօր ադրբեջանական գերությունից ազատված տղաներին:

Գրառման մեջ ասված է.

«Այսօր ադրբեջանական կողմը Հայաստան է  հայրենադարձրել հինգ հայ ռազմագերու: Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նրանցից 4-ը Շիրակի մարզից է.

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։ Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»։

Քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել և նշել, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում