Օգոստոսի 11-ին 7 ժամով կդադարեցվի Զովունի գյուղի գազամատակարարումը

Օգոստոսի 11-ին 7 ժամով կդադարեցվի Զովունի գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում