Այսօր կլինի առաջին նախընտրական հեռուստաբանավեճը՝ ընտրությունների մասնակից ուժերի ցուցակների 2-6 համարների մասնակցությամբ
Այսօր՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջից։
Բանավեճն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդից վեցերորդ համարներն են՝ Երեւանի ՏԻՄ ընտրություներում ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետի մյուս տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Այսօր կայանալիք բանավեճին կմասնակցեն հետեւյալ ավագանու թեկնածուները․
«Հանրային ձայն» կուսակցություն - Ամալյա Սարգսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Սուրեն Գրիգորյան
«Արդար Հայաստան» կուսակցություն - Հրաչյա Ստեփանյան
«Հաղթանակ» կուսակցություն - Լալա Մնեյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն - Նատալյա Արզաքանցյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն - Արամ Գևորգյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - Ծովինար Կոստանյան
«Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - Վարդան Խաչատրյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Տիգրան Ալեքսանյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Մարինե Մալխասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն - Մեսրոպ Առաքելյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - Մանուկ Սուքիասյան
Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։
Կարծիքներ