«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Վարդան Բիչախչյանը
«Արարատ-Արմենիան» կգլխավորի անվանի հայ մասնագետ Վարդան Բիչախչյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում, հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև՝ կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:
Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:
Կարծիքներ