Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. ճանկռոտել, կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին (լուսանկար)
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։
Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։
Պարզվում են դեպքի հանգամանքները։
Կարծիքներ