ԱԱ 2022. Կամերունը Աբուբակարի գոլի շնորհիվ հաղթեց Բրազիլիային, բայց փլեյ-օֆֆ դուրս չեկավ

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում մրցում էին Բրազիլիայի և Կամերունի հավաքականները։
Հանդիպման միակ գոլը՝ խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին խփեց Աբուբակարը, որը գոլից հետո հանեց մարզաշապիկն ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Կամերունն, այնուամենայնիվ դուրս չեկավ փլեյ-օֆֆ, քանի որ խմբի զուգահեռ խաղում Շվեյցարիան հաղթեց Սերբիային։
Կարծիքներ