Նալավնիի կինը հեռացել է Ռուսաստանից. Интерфакс

Նալավնիի կինը հեռացել է Ռուսաստանից. Интерфакс

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի կինը հեռացել է Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, որի տվյալներով՝ Յուլիա Նավալնայան մեկնել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Նշվում է, որ նա մեկնել է գերմանական Ֆրանկֆուրտ:  

Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալված է հունվարի 18-ից: Նրան ձերբակալել էին Բեռլինից Մոսկվա ժամանելուն պես: Փետրվարի 2-ին նրա դեմ տեղի ունեցած դատավարության ժամանակ որոշում է կայացվել «Իվ Ռոշե»-ի ֆինանսական խարդախությունների գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով: Նրան նախատեսվում էր ուղարկել խիստ ռեժիմի աշխատանքային գաղութ, որտեղ անցկացնելու է 2.8 տարի:

Հունվարի 23-ին և 31-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ հաջակցություն Նավալնիի: Այդ ակցիաների ժամանակ Նավալնիի կինը նույնպես ձերբակալվել էր, սակայն ժամեր անց ազատ էր արձակվել:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում