Ռուս և բելառուս լողորդները զրկվեցին Աշխարհի առաջնությանը և միջազգային բոլոր մրցումներին մասնակցելու իրավունքից

Ռուս և բելառուս լողորդները զրկվեցին Աշխարհի առաջնությանը և միջազգային բոլոր մրցումներին մասնակցելու իրավունքից

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) զրկել է ռուս և բելառուս լողորդներին ջրային մարզաձևերի 2022 թվականի Աշխարհի առաջնությանն ու ընդհանրապես միջազգային բոլոր մրցումներին մինչև այս տարվա վերջ մասնակցելու իրավունքից։ Այս մասին ասվում է FINA-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ FINA-ն թույլատրել էր ռուսներին չեզոք կարգավիճակով մասնակցել միջազգային մրցաշարերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում