Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր տարաբնույթ խնդիրների քննարկմամբ. Ավինյան

Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր տարաբնույթ խնդիրների քննարկմամբ. Ավինյան

Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քանաքեռցիների, զեյթունցիների և մոնունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։

«Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում