Մ23 ԱԱ. Վազգեն Թեվանյանը հաղթեց թուրք մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

Մ23 ԱԱ. Վազգեն Թեվանյանը հաղթեց թուրք մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թեվանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, գրում է «Արմսպորտը»։

Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց  Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշներից չեմպիոնության համար կպայքարի նաեւ Արսեն Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում