«Միլիոնավոր հայերի համար վերքը դեռ բաց է. կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը»․ ԵԺԿ խմբակցության ղեկավար
Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրագործված զանգվածային սպանությունների հետևանքով զոհվեց 1,5 միլիոն հայ։
Միլիոնավոր հայերի համար Ցեղասպանության վերքը դեռ բաց է։ Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության ժխտումը թույլ չի տալիս հաշտվել անցյալի հետ։ Իմ երկրը՝ Գերմանիան, լավ գիտի՝ որքան դժվար է նայել պատմության աչքերին ու պատասխանատվություն ստանձնել։ Բայց դա հաշտության և հարատև խաղաղության միակ նախապայմանն է։ Ուստի մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Ցեղասպանության իրողությունը»,- հայտնել է Վեբերը։
Կարծիքներ