Պատերազմը կարող է դադարեցվել, եթե ստեղծվեն խաղաղության ամուր հիմքեր․ Էրդողանը՝ Լուկաշենկոյին
Աստանայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի և Բելառուսի հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի հետևանքները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ պետք է քայլեր ձեռնարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։ Թուրքիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմը կարող է դադարեցվել, եթե ստեղծվեն խաղաղության ամուր հիմքեր։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար, և այդ ուղղությամբ կշարունակվեն անկեղծ շփումները երկու կողմերի հետ։
Կարծիքներ