Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում

Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա:

Ռաֆայել Նադալը վնասել էր փորի մկանները: Իսպանացին Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում պետք է մրցեր Նիկ Կիրիոսի հետ: Վերջինս առանց պայքարի դուրս եկավ Ումիբլդոնի եզրափակիչ, որտեղ կմրցի Զոկովիչ-Կեմերոն զույգի հաղթողի հետ:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:  Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում