Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով

Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով

Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն Է արել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ամերիկյան ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով եւ պահանջել Է ապահովել օդուժի թռիչքների անվտանգությունը Ճապոնիայի տարածքի վրա: Հունիսի 3-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Ոչ մի կարգի տվյալներ չկան տուժածների մասին, այդ թվում կղզու բնակչության շրջանում: Մենք հայտարարություն արեցինք ամերիկյան կողմին՝ պահանջելով ապահվել ռազմական օդուժի թռիչքների անվտանգությունը, պարզել միջադեպի պատճառը եւ պատշաճ կերպով կանխել ապագայում նման դեպքերի առաջացումը»,- ասել Է նա:

ԱՄՆ-ի UH-1 ուղղաթիռը ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմայի ռազմակայանից վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հարավի Ցուկեն կղզում: Ուղղաթիռը ցած Է իջել դաշտում՝ բնակելի տներից 120 մետր հեռավորության վար: Անձնակազմի հինգ անդամներից ոչ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ են դարձել շարժիչի հետ կապված խնդիրները: Տեղի բնակիչները հավաստել են, որ ուղղաթիռը վայրԷջքից առաջ թռել Է շատ ցածր եւ սաստիկ աղմուկ Է արձակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում