«Եվրատեսիլի» մասնակիցների հարցաթերթիկներում սեռի վերաբերյալ կետ է հայտնվել

«Եվրատեսիլի» մասնակիցների հարցաթերթիկներում սեռի վերաբերյալ կետ է հայտնվել

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցների հարցաթերթիկներում գենդերային ինքնության վերաբերյալ կետ է հայտնվել, հաղորդում է Escxtra.com-ը:

Կատարողները պետք է հարցաթերթիկներում նշեն իրենց դիմելու համար նախընտրելի գենդերային կան գենդերային չեզոք դերանունները: Մրցույթի կազմակերպիչները ցանկանում են խուսափել մասնակիցների սեռի վերաբերյալ սխալ եզրակացություններից:

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում «Եվրատեսիլի» կայքում նշվելու է բոլոր կատարողների սեռը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 18-22-ը Ռոտերդամի Ahoy մարզադաշտում՝ 41 երկրների կատարողների մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպիչները նշել են, որ մրցույթն անցկացվելու է անցանց ձևաչափով, բայց պատվիրակությունների կազմը, ինչպես նաև լրագրողների թիվը կրճատվելու է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում