Շիրակի մարզի 62 գերիներից 5-ը վերադարձել են Հայաստան․ շուտով ցուցակը կհրապարակվի
Այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը՝ նշելով, որ վերադարձողների անուն ազգանունները կհրապարակվեն առաջիկայում։
«Ես տեսա, շատ նորմալ է իրենց առողջական վիճակը։ Նրանք հիմա բժշկական հետազոտություն են անցնում, որից հետո ընտանիքների անդամների հետ կհանդիպեն»։
Ավագյանը հավելեց, որ ծնողները նրանց թռիչքից հետո են իմացել, որ վերադառնում են հայրենիք։
ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է՝ նշանակում է , որ գործընթացը առաջ է գնում։
Կարծիքներ