ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին (տեսանյութ)

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին (տեսանյութ)

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: Այս մասին նշում է 1lurer.am-ը:

ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարԼիպարիտ Դրմեյանը հայտնել է. «Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար:


Ստրասբուրգի դատարանի որոշումների ու վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո է: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումն ու նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում