Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան
«Ուժեղ և շարունակական ձյան տեղումների պատճառով Երևանում իրականացվում են ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներ։ Երևանի վարչական շրջանների, ԵԱՍՄ-ի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները լիարժեք ներգրավված են գործընթացին»։Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է մաքրման աշխատանքների ժամանակային փոքր ուշացում՝ պայմանավորված ճանապարհային իրավիճակով և տեխնիկական բարդություններով։
Մեր նպատակն է հնարավորինս արագ ապահովել անվտանգ և հարմարավետ տեղաշարժ քաղաքում՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Բոլոր ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով»,- գրել է նա։


Կարծիքներ