Մոսկվայի դատարանը տուգանել է մուլտիպլիկատոր Պավել Մունտյանին

Մոսկվայի դատարանը տուգանել է մուլտիպլիկատոր Պավել Մունտյանին

Մոսկվայի Խորոշևսկու դատարանը Mr. Freeman մուլտսերիալի հեղինակ Պավել Մունտյանին տուգանել է 40 հազար ռուբլով՝ օտարերկրյա գործակալների գործունեության մասին օրենքը խախտելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Արձանագրությունը կազմվել է այն պատճառով, որ նա Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործունեության մասին հաշվետվություններ չի ներկայացրել լիազոր մարմնին:

2023 թվականի ապրիլին Արդարադատության նախարարությունը Մունտյանին ներառել էր օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Գերատեսչության տվյալներով՝ նա դեմ է արտահայտվել ռուս-ուկրաինական հատուկ ռազմական գործողությանը, միջոցներ է հավաքել Ուկրաինային աջակցելու համար և, իբրև, վարկաբեկել է ռուսական բանակը։ 

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու համար։ Նա հետախուզման մեջ է նախորդ տարվա դեկտեմբերից։ Mr. Freeman-ը ռուսական առաջին վեբ-սերիալներից է, որն 2009 թվականից ցուցադրվել է YouTube-ում և այլ հարթակներում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում