Երևանում տեղի կունենա առաջին դիվանագիտական մեծ ֆորումը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է սպասվող առաջին դիվանագիտական մեծ ֆորումի մասին:
«Դե ինչ, ընկերներ: Մոտ մեկ տարի պատրաստվել ենք այս օրվան:
Սեպտեմբերի 9-11-ը Երեւանում տեղի կունենա առաջին դիվանագիտական մեծ ֆորումը՝ Yerevan Dialogue-ը, որը կդառնա լայն հարթակ աշխարհաքաղաքական, տնտեսական, թվային եւ այլ օրակագեր քննարկելու համար:
Այդ օրերին Երեւանում կհյուրընկալենք տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարների, անալիտիկ կենտրոնների ղեկավարների եւ արտաքին քաղաքական փորձագետների:
Մնացածի մասին՝ քիչ-քիչ»,-գրել է նա:
Կարծիքներ