Զորամասերից մեկում հավաք-խորհրդակցություն է կայացել

Զորամասերից մեկում հավաք-խորհրդակցություն է կայացել

N զորամասում մայիսի 26-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Տրվել են ցուցումներ ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգման և զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում