Հայտնի են «հետհամավարակային» աշխարհի առաջնորդ երկրները
2021 թվականին աշխարհն արագորեն կվերականգնվի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո, սակայն որոշ երկրներ կարող են հետ մնալ թրենդից, նախազգուշացրել են Bloomberg-ի փորձագետները:
Գործակալությունը նշել է ԱՄՆ-ին եւ Չինաստանին՝ որպես «հետհամավարակային» աշխարհի առաջնորդներ: Վաշինգտոնը կլինի վերականգնման լոկոմոտիվ տրիլիոնավոր դոլարների հաշվին, որոնք ծախսվել են բյուջետային խթանման համար: Պեկինի հաջողությունը բացատրվում է երկրի ներսում համավարակի դեմ արդյունավետ պայքարով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հրապարակման մեջ նշված է, որ համաշխարհային տնտեսության աճը կլինի ռեկորդային՝ սկսած 1960-ական թվականներից, եւ կկազմի 6,9 տոկոս: Սակայն վերականգնման այդպիսի տեմպերը կգևանցվեն ոչ բոլոր երկրներում պատվաստումների տարբեր տեմպերի եւ դեղամիջոցների հասանելիության պատճառով: Հետ մնացած երկրներից կլինեն զարգացող երկրներն ու Եվրամիությունը՝ նախ Ֆրանսիան եւ Իտալիան, համարում են գործակալության փորձագետները:
Կարծիքներ