Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը
Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը, երբ փորձել են նրան բռնի կերպով արտաքսել Բելառուսից՝ գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
«Նրան արտաքսելիս նա պատռել է իր անձնագիրը, ու սահմանապահները չէին կարող նրան թույլ տալ լքել Ուկրաինայի տարածքը», – ասել է աղբյուրը:
Նաև Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն ասել է, որ բելառուս ընդդիմադիր Անտոն Ռոդենկովի և Իվան Կրավցովի հեռացումը երկրից «բռնի վտարում» է:
Կարծիքներ