Աշխահի ամենահարուստ մարդը ճանաչված Իլոն Մասկը մտադիր է վաճառել ունեցվածքի մի մասը՝ Մարսի գաղութացման ծրագիրն իրագործելու համար. Business Insider
Ամերիկյան SpaceX и Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որն օրեր առաջ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ ավելի քան 185 մլրդ դոլար կարողությամբ, որոշել է վաճառել դրա մի մասը՝ Մարսում բնակավայր կառուցելու համար:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, նա մտադիր է այնքան ունեցվածք վաճառել, որքան գումար կպահանջվի Մարսի գաղութացման համար: Միլիարդատերը մեկնաբանել է, որ դա մեծ ներդրումներ է պահանջում: Ըստ աղբյուրի՝ այդպիսով վերջինս մտադիր է ցույց տալ, թե որքան լուրջ են իր մտադրությունները Մարսի հետ կապված ծրագրերի հարցում:
Մարսը գաղութացնելու ծրագրերի մասին Մասկը հայտարարել էր նաև անցյալ տարվա վերջին՝ նշելով, որ ցանկանում է վաճառել իր ունեցվածքն այդ նպատակի իրագործման համար:
«Ֆինանսական տեսանկյունից ինձ գրեթե ոչինչ չի մնա՝ չհաշված ընկերությունների բաժնետոմսերը: Երբ աշխատանքային իրավիճակը լարված է, ես, ավելի լավ է, գիշերեմ հենց գործարանում կամ գրասենյակում»,- ասել է Մասկը Business Insider-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Tesla ընկերության բաժնետոմսերի գնաճի արդյունքում Մասկը շրջանցեց տարիներ շարունակ աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող Ջեֆ Բեզոսին:
Կարծիքներ