Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ 130 տոննա հումանիտար բեռ տեղափոխող 7-րդ շարասյունն է հասել Քարվաճառ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ 130 տոննա հումանիտար բեռ տեղափոխող 7-րդ շարասյունն է հասել Քարվաճառ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի յոթերորդ շարասյունը, որը բաղկացած է ԿամԱԶ մակնիշի 20 զինվորական և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի (Քարվաճառ) շրջան»,-ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ընդհանուր առմամբ, մոտ 1300 տոննա բեռ է տեղափոխվել:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում