Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 99-ի
Մալավիում «Ֆրեդի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 99-ի, երկուշաբթի հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մալավիի աղետների արձագանքման ծառայությանը:
Ավելի վաղ Մալավիի Կարմիր Խաչը տեղեկություն էր փոխանցել 66 զոհվածների, 93 վիրավորների և 16 անհետ կորածների մասին։
Մալավիայի նախագահ Լազարուս Չակվերան երկուշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել Մալավիի հարավում՝ ցիկլոնից առավել տուժած շրջաններում։ Դրանց թվում է երկրի տնտեսական մայրաքաղաքը՝ Բլանտայր քաղաքը։
Երկուշաբթի գիշերը Մալավիում մոլեգնել է արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը: Հարևան Մոզամբիկում «Ֆրեդի» ցիկլոնը վերջին 24 ժամում չորս մարդու կյանք է խլել։
Կարծիքներ